ՔՊ-ականները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը. «Ազատություն»
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։
Այս պահին նրան հեռացնելու հիմնավորումները դեռ հստակ ձևակերպված չեն, կհաջողե՞ն ՔՊ-ականներն իրենց թիմակցին հեռացնելու հարցում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ «Ազատության»-ը փոխանցեցին, որ որոշումն, ըստ էության, կախված է վարչապետից։
Երեկ ժամը 19։00-ին նախատեսված վարչության նիստը տեղի չունեցավ ԱԺ-ում 2025-ի բյուջե քննարկումների պատճառով։ Թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակ չէ։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...
Արայիկ Հարությունյանը` Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին
Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ...
«Մենք ունենք կարմիր գծեր». Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց». Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի...