«Պուտինն է պահանջում նրան». Ալիևը` Փաշինյանին. «Հրապարակ»
Հոկտեմբերի 24-ին Ալիեւ-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաեւ 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիեւին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել եւ երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիեւը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետեւ գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։
Ալիեւը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։
Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց». Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի...
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...
«Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատևել». Սասուն Միքայելյան
Մենք պարտավոր ենք բացահայտել «Հոկտեմբերի 27-»-ի գործը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողն...
Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում...