ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Օկուպացված Արցախում ոչնչացրել են պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը
Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները։ Այս մասին ահազանգում է Գեղարդ հիմնադրամը։
«Վանդալիզմի հերթական զոհ է դարձել Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի՝ Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Հատկանշական է, որ ադրբեջանցիները հատկապես թիրախավորում են հայ ժողովրդի հաղթանակները խորհրդանշող հուշարձաններն ու ազգային հերոսների արձանները։ Ադրբեջանի հիմնական նպատակն է Արցախի ողջ տարածքը «մաքրել» հայկական ինքնությունից և մշակույթից»,- նշվում է հաղորդագրության մեջ։