Կրեմլը դատապարտել է Վրաստանում ընտրությունների վերաբերյալ արևմուտքի հայտարարությունները
«Այն, ինչ մենք տեսնում ենք, ամբողջովին մենթորական հայտարարություններ են, որոնք գալիս են Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, որտեղ բառացիորեն վերջնագրեր են առաջադրվում Վրաստանի ղեկավարությանը: Սրանք, իհարկե, բացարձակապես զզվելի դրսևորումներ են, որոնք հակասում են միջպետական հարաբերությունների նորմերին, և որոնք պետք է դադարեցվեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան երբեք այլ երկրների ներքին գործերին միջամտելու մտադրություն չի ունեցել, այլ անհանգստացած է Վրաստանի ղեկավարությանը ուղղված ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական «վերջնագրային հայտարարություններից»։
Նշենք, որ նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի քաղաքական ուժերին` խորհրդարանական ընտրություններից հետո, երկխոսության կոչ էր արել։ Նա նաև ասել էր, որ անհրաժեշտ է պարզաբանել և շտկել ենթադրյալ խախտումները, որպեսզի վերականգնվի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։
ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն էլ իր հերթին մտադրությունն է հայտնել ամբողջությամբ հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրական խախտումների մասին տեղեկությունները։
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Մեր Ալբերտի լուսանկարը հայտնվել է ադրբեջանական թերթի առաջին էջին
Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.«Ալբերտի լուսանկա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....