Հուշագրեր՝ «Նեթֆլիքս»-ի հետ․ Ինչ է սպասվում Հայաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուշագրեր է կնքել ամերիկյան «Նեթֆլիքս» ընկերության հետ՝ Հայաստանում մի քանի սերիալ նկարահանելու նպատակով։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կինոարդյունաբերությունը արագ զարգացող ճյուղ է, և այդ իմաստով արդեն ունենք կնքված հուշագրեր «Նեթֆլիքս»-ի հետ։ Նրանց կողմից այստեղ մի քանի սերիալ նկարելու և տարբեր նման նախագծեր կան, որոնք ներդրումների մասնակի վերադարձի պարագայում ավելի մեծ թափ կստանան»,- նշեց նախարարը։