74-ամյա տղամարդը ձերբակալվել է` Թրամփի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով
ԱՄՆ-ում ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է նախագահի հանրապետական թեկնածու և երկրի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ, հայտնում է WTAJ հեռուստաալիքը։
74-ամյա Փոլ Գավենոսիսին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու և խուլիգանության մեջ` այն հայտարարություններից հետո, որոնք նա, իբր, արել է Թրամփի հասցեին` կայանման տոմս ստանալու ժամանակ:
Նշվում է, որ վկան մտահոգություն է հայտնել թե Փենսիլվանիայում հոկտեմբերի 26-ին Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ կասկածյալը կարող էր մոտենալ երկրի նախկին առաջնորդին և վտանգի ենթարկել իր կյանքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Փենսիլվանիայի ոստիկանությունն ու ԱՄՆ Գաղտնի ծառայությունն արդեն հարցաքննել են ձերբակալվածին, ով նախ նրանց ասել է, որ սպառնալիքներն արվել են կատակով, բայց հետո խոստովանել է, որ կարող է փորձել սպանել Թրամփին։
Հիշեցնենք, որ Թրամփը 2024 թվականի իր քարոզարշավի ընթացքում բախվել է երկու մահափորձի։ Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում մահափորձի ժամանակ Թրամփը վիրավորվել էր ականջից, սպանվել էր հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը վիրավորվել էին։ Ինքնաձիգով կասկածյալը թաքնվել է դեպքի վայրից 100 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական շենքի տանիքում և վերացվել Գաղտնի ծառայության դիպուկահարի կողմից։
Թրամփի դեմ երկրորդ մահափորձը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Ֆլորիդայի նրա գոլֆի ակումբում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակ են բացել ներխուժողի վրա, ով թաքնվել է թփերի մեջ։ Տղամարդը փախել է և փորձել է փախչել մեքենայով, սակայն բերման է ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Մեր Ալբերտի լուսանկարը հայտնվել է ադրբեջանական թերթի առաջին էջին
Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.«Ալբերտի լուսանկա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....