Որտեղ են տեղակայված ՌԴ ուղրկված Հյուսիսկորեական զորքերը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, և որ նրանք այժմ Կուրսկի մարզում են:
«Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության խորացումը վտանգ է ներկայացնում ինչպես Հնդ-խաղաղօվկիանոսյան, այնպես էլ եվրատլանտյան անվտանգության համար: Այն խաթարում է Կորեական թերակղզում խաղաղությունը և թեժացնում Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ», - ասել է Ռյուտեն:
Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել էր, որ ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի, որ Հյուսիսային Կորեան ռազմական ուժեր է ուղարկել Ռուսաստան: Միևնույն ժամանակ Օսթինն ընդգծել էր, որ զորքերի ուղարկման նպատակը դեռ պարզ չէ։
Ուկրաինան և Հարավային Կորեան բազմիցս մեղադրել են Հյուսիսային Կորեային Ռուսաստան զորք ուղարկելու համար՝ պատերազմում նրանց օգտագործելու նպատակով: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նախկինում չէին հաստատել զորքերի տեղաշարժը։
«Մեր վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել: Այժմ մենք ապացույցներ ենք տեսնում, որ հյուսիսկորեական զորքերը գնացել են Ռուսաստան: Թե ինչ են անելու, դեռ պարզ չէ: Բայց, այո, կան ապացույցներ, որ Ռուսաստանում ԿԺԴՀ-ի զորքեր կան»,- ասել էր Օսթինը:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրի բանակն է ճանաչվել է ամենաուժեղն աշխարհում
Ռուսաստանի զինված ուժերը ճանաչվել են ամենաուժեղն աշխարհում՝ ըստ US News and World Report ամսագրի վարկանիշի։ Ըստ ամսագրի՝...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի պաշտոնատար անձինք կորոշեն նախօրեին Իսրայելի կողմից իրանական տարածքի վրա իրականացված հարձակման պատասխանի ձևը: Այս մ...
Խոստանում ենք «անպատկերացնելի հետևանքներ». ԻՀՊԿ-ի ղեկավար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար Հոսեյն Սալամ...
Զելենսկին նշել է` որ դեպքում բանակցությունները կսկսվեն
Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու համար պետք է վերադառնանք 2022 թ. սահմաններին, Corriere della Ser...