Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի պաշտոնատար անձինք կորոշեն նախօրեին Իսրայելի կողմից իրանական տարածքի վրա իրականացված հարձակման պատասխանի ձևը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։
Իսրայելը հոկտեմբերի լույս 26-ի գիշերն օդային հարձակում է գործել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան իրանցիների կողմից իրականացված զանգվածային հրթիռակոծության, որոնք իրենց գործողություններն անվանել էին ինքնապաշտպանության ակտ և ՀԱՄԱՍ ու «Հեզբոլլահ» շարժումների առաջնորդների ոչնչացման պատասխան:
«Երկու գիշեր առաջ իսրայելական ռեժիմի կատարած չարագործությունը պետք չէ ո՛չ չափազանցնել, ոչ էլ նսեմացնել․.. Թե ինչպես իրանական ազգի ուժն ու կամքը կհասցվի իսրայելական ռեժիմին, կորոշեն պաշտոնյաները․ պետք է արվի այն, ինչը համապատասխանում է ազգի և երկրի շահերին», - Խամենեիի խոսքը մեջբերում է Nour News գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ է հասցրել՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին ի պատասխան:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրի բանակն է ճանաչվել է ամենաուժեղն աշխարհում
Ռուսաստանի զինված ուժերը ճանաչվել են ամենաուժեղն աշխարհում՝ ըստ US News and World Report ամսագրի վարկանիշի։ Ըստ ամսագրի՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին: Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ...
Խոստանում ենք «անպատկերացնելի հետևանքներ». ԻՀՊԿ-ի ղեկավար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար Հոսեյն Սալամ...
Զելենսկին նշել է` որ դեպքում բանակցությունները կսկսվեն
Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու համար պետք է վերադառնանք 2022 թ. սահմաններին, Corriere della Ser...