Քաղաքականություն

Մտադիր չենք իշխանությունների հետ բանակցությունների գնալ. վրացական ընդդիմություն

Gohar Vardanyan
Մտադիր չենք իշխանությունների հետ բանակցությունների գնալ. վրացական ընդդիմություն

Վրացական ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր չէ իշխանությունների հետ բանակցությունների գնալ որևէ այլ հարցի շուրջ, բացի նոր ընտրությունների անցկացումից: Այս մասին տեղեկանում ենք տեղի ԶԼՄ–ներից: 


Ինչպես հայտնել էինք՝ վրացական ընդդիմությունը պահանջում է կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Այս մասին Թբիլիսիում կայացած հանրահավաքում հայտարարել է պատգամավոր, «Միասնություն-Ազգային շարժում» ասոցիացիայի ներկայացուցիչ Գեորգի Վաշաձեն:


«Մեր պահանջը նոր ընտրությունների անցկացումն է, բայց միայն եթե այն անցկացվի միջազգային ընտրական վարչության կողմից»,– ասել է Վաշաձեն՝ դիմելով կամարտահայտության արդյունքների դեմ ցուցարարներին։


Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վրացական «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը հրաժարվում է պատգամավորական մանդատներից:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից