Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր գրասենյակի նախկին ղեկավարի նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է իր գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Բոգդանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հրամանագիրը։
Նախագահի պաշտոնական կայքում զետեղված փաստաթղթի համաձայն՝ Բոգդանի դեմ սահմանված սահմանափակումները կգործեն տասը տարի ժամկետով։ Միակ բացառությունը պետական պարգևներից զրկումն է, որն իրականացվում է անժամկետ հիմունքներով։
Կիրառվող պատժամիջոցների ցանկում ներառված են Ուկրաինայի տարածքում առկա ակտիվների սառեցումը, տրամադրված լիցենզիաների չեղարկումն ու պաշտոնական այցերի չեղյալ հայտարարումը։ Բացի այդ, արգելվում է մտավոր սեփականության օբյեկտների փոխանցումը, ինչպես նաև դադարեցվում են առևտրային պայմանագրերը, գիտական համագործակցությունը և մշակութային փոխանակումները։
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Անդրեյ Բոգդանի գործունեությունը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի ազգային շահերի, անվտանգության, ինչպես նաև պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...