ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բալային շեմը կբարձրացնենք, որոշ խախտումների դեպքում բալ չի հանվի․ Արման Թաթոյան
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչ Վարդան Հայրապետյանը բարձրաձայնել է վարորդների տուգանքների և բալային համակարգի խնդիրը։
Վարդան Հայրապետյանը հանդիպմանն ասել է. «Պարոն Փաշինյանը, երբ եկավ իշխանության, ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, ճի՞շտ է, հիմի ժողովրդին ոչ թե տուգանելու մատերիալ է սարքել, այլ ժողովրդին լրիվ մատերիալ է սարքել»։ Նա ընդգծել է, որ օրական 20 ժամ ղեկին գտնվելու պարագայում հնարավոր չէ զերծ մնալ աննշան խախտումներից, իսկ գործող թերի համակարգի պատճառով բալերից զրկվելը, տուգանքներ վճարելն ու ընտանիքի կարիքները հոգալն անհնար են դարձել։
Արձագանքելով քաղաքացուն՝ Արման Թաթոյանը հայտնել է, որ գործող բալային համակարգը պետք է վերանայել։ Ըստ նրա՝ նպատակն այն է, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովվի, սակայն վարորդները չհայտնվեն անարդար պայմաններում և չենթարկվեն անարդար տուգանքների։
Նշվել է նաև, որ «Միասնության թևերի» ծրագրով նախատեսվում է բալային շեմը հասցնել մինչև 18 միավորի։ Բացի այդ, սահմանվելու են խախտումների տեսակներ, որոնց իրականացման դեպքում վարորդներից բալեր չեն պահվելու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...