Ռազմական

Հերթը Վաշինգտոնինն է. Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

Mariam Z.
Հերթը Վաշինգտոնինն է. Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

Պատերազմի ավարտի ծրագիրը փոխանցվել է Պակիստանին, այժմ հերթը Վաշինգտոնինն է: Հայտնում են Իրանի ԱԳՆ–ից:


«Իրանի Իսլամական Հանրապետությունը Պակիստանին՝ որպես միջնորդի, ներկայացրել է իր ծրագիրը՝ պարտադրված պատերազմին վերջնականապես վերջ տալու նպատակով, և այժմ գնդակն Ամերիկայի դաշտում է՝ ընտրել դիվանագիտության ուղին, թե առճակատման կուրսի շարունակությունը», — Թեհրանում օտարերկրյա դեսպաններին ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։


Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է երկու սցենարներին էլ, ներառյալ հնարավոր հարձակումների հետմղումը, սակայն հավատարիմ է մնում բանակցություններին՝ ելնելով ազգային շահերից։ Միևնույն ժամանակ, Իրանում ընդգծում են անվստահությունը Վաշինգտոնի մտադրությունների նկատմամբ։


Դեսպանների հետ հանդիպումից առաջ Ղարիբաբադին եռակողմ բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250