ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելն ընդունել է Լիբանանի մեղադրանքը
Իսրայելի պաշտպանության բանակն ընդունել է, որ Լիբանանի հարավում գտնվող Յարուն գյուղում իրականացված գործողությունների ընթացքում վնասվել է կրոնական նշանակության օբյեկտ:
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ Ավիխայ Ադրաին պարզաբանել է, որ ստորաբաժանումները «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ գործողության ժամանակ վնասել են մի շինություն, որի կրոնական պատկանելության մասին սկզբում տեղեկություններ չեն եղել: Ըստ նրա՝ երբ համալիրի այլ կառույցների վրա համապատասխան նշաններ են նկատվել, զինվորականները քայլեր են ձեռնարկել հետագա ավերածությունները բացառելու համար: ԻՊԲ-ն նաև պնդում է, որ տվյալ տարածքն օգտագործվել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու նպատակով:
Մինչ այս, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին պահանջել էր պատասխանատվության ենթարկել Իսրայելին երկրի հարավային շրջանների մզկիթներն ու եկեղեցիները թիրախավորելու համար: Նա տեղեկացրել էր, որ շաբաթ օրը Նաբատիայի մոտակայքում գտնվող Էդ-Դուվեյր բնակավայրում իսրայելցի զինվորները հիմնահատակ ավերել են պատմական շիական մզկիթը: Բերին նաև հայտնել էր, որ մայիսի 1-ին գնդակոծության են ենթարկվել Յարունի Սակրե Կյոր կաթոլիկ վանքն ու դպրոցը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ նույն զինվորականներն են պատասխանատու ապրիլի 19-ին Դեյր-Սիրյանում Հիսուս Քրիստոսի արձանը ոչնչացնելու և ավելի վաղ Բինտ-Ջուբեյլի Մեծ մզկիթն ավերելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...