Մեզ միշտ մաղթում են կանացի երջանկություն, որն այդպես էլ չհասկացա, թե ինչ է. Սրբուհի Գալյան
«Օրեր առաջ ելույթ եմ ունեցել TEDxYerevanSalon-ում՝ «Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» խորագրի ներքո: Խոսել եմ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, մեր հաջողությունների արժեզրկման ու մեզ հասարակության կողմից «վստահված» դերի մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մեր հասարակությունում կնոջ դերի վերաբերյալ ընկալումը հաճախ սահմանափակ է։ Մեզ վերագրվում է հստակ դեր՝ լինել լավ կին, լավ մայր, լավ դուստր: Մեզ միշտ մաղթում են կանացի երջանկություն, որն այդպես էլ չհասկացա, թե ինչ է:
Միևնույն ժամանակ, մաղթելով «կանացի երջանկություն», պահանջում են որպես կին լինել խելացի, բայց ոչ այնքան, լինել իմաստուն, բայց ոչ թե խոսել այլ հիմնականում լռել, լինել նրբանկատ, բայց չնկատել այն ինչ պետք չէ նկատել, լինել խոհեմ, լինել սիրուն, զվարճալի, լինել մշտապես չհոգնող։
Մի ֆենոմեն էլ կա`
կնոջ հաջողության դեպքում այդ հաջողության արժեզրկումը։ Գուցե պատճառը հենց մեզ վերագրվող դերն է: Կնոջը հաճախ չեն դիտարկում որպես անհատականություն, ինքնուրույն միավոր։ Ընդունված է կարծել, որ կինը միշտ ինչ որ մեկինն է` մեկի դուստրը, մեկի կինը, մեկի սիրուհին, մեկի մայրը։ Եվ երբ կինը հաջողում է, շատ հաճախ այդ հաջողությունը վերագրվում է այդ «մեկին» և ոչ կնոջը, նրա խելքին, աշխատասիրությանը, համառությանը:
Սիրելի´ կանայք,
Այսօր մեր երկրում կա իրական հնարավորություն լինել այնպիսին, ինչպիսին հենց դուք եք ուզում: Դրա համար պետք է առաջնորդվել սեփական չափանիշներով, կրթվել, զարգանալ, աշխատել ու սիրել մեզ:
Սիրում եմ բոլորիդ և հպարտանում եմ ձեր հաջողություններով»,- գրել է Գալյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժամանել...
«Վայլդբերիս»-ի խնդրի հետևում կանգնած է 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրկին անդրադառնալով «Վայլդբերիս»-ի հետ կապված խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է...
75-ամյա միլիոնատիրոջ համար որսը ճակատագրական է եղել
Աֆրիկյան Գաբոնում այծքաղ որսալու ընթացքում ամերիկացի 75-ամյա միլիոնատեր Էրնի Դոսիոն անտառում անսպասելիորեն հանդիպել է փղ...
Հեղափոխության օրերն են կարծես. Տարոն Չախոյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Քաղաքացու օրվան նվիրված տոնական համերգը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյան...