ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսպիսի «խաղաղություն» ուրիշ որևէ տեղ տեսե՞լ եք. Քրիստինե Վարդանյան
«Դուք այսպիսի «խաղաղություն» ուրիշ որևէ տեղ տեսե՞լ եք»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նա արձագանքել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի տարածքում մի քանի տեղ առաջ են ադրբեջանցիները. ես պնդում եմ, որ չդեմարկացված և դելիմիտացված սահմանի վրա ինչ-որ տեղեր, նաև 90-ականներից սկսած, նաև մենք ենք առաջ»:
«Փաստորեն ի՞նչ է ասում իշխող ուժը։ Ասում է՝ բա չգիտեի՞ք, մենք էլ տարածքներ ունենք ադրբեջանական։ Այսինքն՝ արդարացնում է ադրբեջանական օկուպացիան, ասում է՝ մենք էլ տարածքներ ունենք, դրա համար էլ Ադրբեջանը այդ տարածքները օկուպացրել է։
Փաստորեն անոնսում է նոր զիջումների մասին։ Չի խոսում, թե Ադրբեջանը երբ պիտի հետ քաշվի այդ տարածքներից, բայց ասում է՝ մենք էլ տարածքներ ունենք...Աշխարհում ուրիշ որտե՞ղ սենց խաղաղություն կա։ Պատմության մեջ սենց խաղաղություն որտե՞ղ է եղել»,- ասում է Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...