ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարևոր է, որ անտառին մեր պարտքը վերադարձնենք. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը։
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Նա ընդգծել է՝ այս գործընթացը լինելու է շարունակական և սա նոր փուլ է Հայաստանում՝ էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ՝ այլ իմաստով և տրամաբանությամբ։
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այսօր անհրաժեշտ է փոխել գիտակցությունը և ընկալել, որ անտառը, բնությունն անգնահատելի հարստություն են։
«Այլ բան է, թե ինչպես ենք օգտվում և օգտագործում այդ հարստությունը։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառի պահպանությունը, նրա վիճակը միլիոնավոր և միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին, որովհետև բնությունը նախ՝ շատ մեծ զբոսաշրջային հոսքեր է բերում արդեն Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ»։
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների ապահովման անհրաժեշտությունը․ «Մենք ճանապարհներ ենք կառուցում, ենթակառուցվածքներ ենք ստեղծում, բայց նաև կարևոր է, որ մենք իսկապես անտառին մեր պարտքը վերադարձնենք, որպեսզի նա մեզ ավելին վերադարձնի»։
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների դեպքերին՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է գիտակցել, որ անտառը մեր մեծ հարստությունն է, որը պատկանում է ՀՀ քաղաքացիներին և որին պետք է խնամքով ու հոգատարությամբ վերաբերվել։
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը... ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական ջրային զանգվածը, որը չի օգտագործվում. Գառնիկ Դանիելյան
«Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են: Միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արարատի մարզում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թո...