Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում
Մայիսի 2-ին, ժամը 18։01-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է ՆԳՆ ՓԾ–ն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արթիկ քաղաքից Նահապետավան գյուղ տանող խաչմերուկում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կից պարսպին, ինչի հետևանքով վնասվել է պարսպից մոտ 14 քմ հատված․ վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Մրգաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությունից
Մրգաշեն գյուղում այսօր տեղի ունեցած դանակահարության հետևանքով սպանվել է տեղի ատամնաբույժը, որին հարվածել են իր տան դիմաց...
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 5...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունից
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել են Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մանր...
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել այսօր՝ ապրիլի 23–ին, կեսօրին մոտ Մյասնիկյան պողոտայո...