Երգչուհի Ադելը մասամբ կորցրել է լսողությունը

Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը (իսկական անունը՝ Ադել Լորի Բլու Էդկինս) պատմել է, որ մասամբ կորցրել է ձախ ականջով լսելու հնարավորությունը բակտերիալ վարակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Sun պարբերականը:


«Ես ականջի վարակ ունեմ՝ շատ սարսափելի։ Նախկինում ես դա չունեի: Դա իմ ապրած ամենասարսափելի ցավն է, ավելի վատ, քան ծննդաբերությունը: Դա հազվագյուտ, ջրային բակտերիա է և շատ դժվար է բուժել: Ես մի քանի օր անպատշաճ հակաբիոտիկներ էի ընդունում, մինչև վերջապես ճիշտ  նշանակում արեցին: Եղել են պահեր, երբ ես պարզապես ուզում էի ականջս կտրել։ Ինձ այլեւս չեն տանջում ցավերը, ինչը հրաշալի է, բայց իմ ձախ ականջը մասամբ խուլ է», - մեջբերում է պարբերականն Ադելի խոսքը։


Նշվում է, որ Ադելը վարակվել է օգոստոսին Մյունխենում գտնվելու ժամանակ։


Sun-ի տեղեկություններով՝ Ադելը վարակվել է օգոստոսին՝ Մյունխեն տասնօրյա ուղեւորության ժամանակ։ Երգչուհին նաև հստակեցրել է, որ դեռ չի ծրագրում նոր երաժշտություն թողարկել:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Independent թերթը հայտնել էր, որ Ադելը մտադիր է երաժշտական կարիերայից դադար վերցնել:

Քաղաքականություն