McDonald's-ում աղիքային ցուպիկով վարակվածների թիվը հասել է 75-ի, կա զոհ. ԱՄՆ
Ամերիկյան McDonald's-ում բուրգերի պատճառով աղիքային ցուպիկով վարակվածների թիվը հասել է 75-ի։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին։
Նշվում է, որ 22 մարդ հոսպիտալացվել է։ Դեպքեր են գրանցվել 13 նահանգներում։
«Հիվանդների տարիքը տատանվում է 13-ից 88 տարեկանի միջակայքում։ Նրանց մեծ մասը տղամարդիկ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախկինում հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում մոտ 50 մարդ է աղիքային ցուպիկով վարակվել McDonald's-ում, նրանցից մեկը մահացել է։
ԱՄՆ–ում McDonald's-ի նախագահ Ջո Էրլինգերը հայտնել է, որ զանգվածային թունավորման պատճառ է դարձել բուրգերների մեջ ավելացված սոխը:
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակն է՝ վերջ տալ. Մեդվեդևը՝ Ռուսաստանում միգրանտների երեխաների կրթության մասին
ՌԴ միգրացիոն քաղաքականությունը պետք է համապատասխանի երկրի քաղաքացիների, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների շահերին: Այս...
Իրավիճակը` Հայաստանի ճանապարհներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին գրում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ «Վրա...
Խուլիգանության համար մեղադրվող Գրիշա Թամրազյանն արդարացվել է
Վ.Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը, ում խուլիգանություն կատարելու մեղադրանք էր առ...
Զինված մարդկանց խումբը փորձել է հատել ռուսական սահմանը. Բրյանսկ
Զինված մարդկանց խումբը փորձել է հայտել ռուսական սահմանը: Այս մասին հայտնել է Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը:...