Հասարակություն

Խուլիգանության համար մեղադրվող Գրիշա Թամրազյանն արդարացվել է

Խուլիգանության համար մեղադրվող Գրիշա Թամրազյանն արդարացվել է
Վ.Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը, ում խուլիգանություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել, արդարացվել է։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Երվանդ Վարոսյանի…

Վ.Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը, ում խուլիգանություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել, արդարացվել է։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումից:


«2022 թվականի դեկտեմբերի 9-ին անփառունակ ձևով տապալվեց Վ.Բրյուսովի անվան համալսարանը նվաճելու «ամենաժողովրդավարական» իշխանության առաջին փորձը։ Վերընտրվեց Կարինե Հարությունյանը։ Ընտրության արդյունքը «ջրելու» գործընթացներին զուգահեռ, ինչպես արդեն ընդունված է ժողովրդավարության բաստիոնում, նախաձեռնվեցին քրեական վարույթներ...»,– գրել է փաստաբանը:


Նա նշել է, թե Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրվել է ռեպորտաժ, որ ընտրության օրը ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հայհոյանքներ է հնչեցրել այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Դումանյանի հասցեին։ «Մի քանի օր անց, Սիսակ անունով մի պատգամավոր հիշեց, որ նման ռեպորտաժ է տեսել ու հանցագործության մասին հաղորդում հղեց ՀՀ գլխավոր դատախազին»։


Փաստաբանը շարունակում է, որ դրանից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ, Գրիշա Թամրազյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար, ընտրվել են խափանման միջոցներ, այդ թվում պաշտոնավարման կասեցումը, հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան...


«Ու այս ողջ ընթացքը երկար-բարակ հաղորդագրություններով հանրությանն էին ներկայացնում քրեական հետապնդման մարմինները: Իսկ այն մասին, որ Գրիշա Թամրազյանն արդարացվել է դատարանում` լռություն։


Ինչևէ, այսօր ստացանք ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման դատավճիռը...»,– գրել է նա:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250