Քաղաքականություն
ՄԱԿ–ում մեկնաբանել են Զելենսկիի կողմից Գուտերեշի այցը Կիև մերժելու մասին լուրերը
ՄԱԿ-ը չի կարող հաստատել տվյալներն այն մասին, որ Կիևը մերժել է Գուտերեշի այցը Ուկրաինա՝ ՌԴ–ում BRICS-ի գագաթնաժողովին նրա մասնակցությունից հետո: Այս մասին ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС–ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Կիև՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին նրա մասնակցության պատճառով, AFP-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աղբյուրը։
Հինգշաբթի օրը Կազանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ելույթում Գուտերեշը կոչ է արել «արդար խաղաղություն» հաստատել Ուկրաինայում՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն նրա մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին զայրույթ է առաջացրել Կիևում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վերջնաժամկետի մասին տեղեկությունը սուտ է. Սպիտակ տուն
Աշխարհը տեսնում է ձեր կեղծավոր հռետորաբանությունը. Փեզեշքիան
Նարեկ Կարապետյանը դարակազմիկ բացահայտում է արել. Արման Եղոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի որդին դիմում է Մակրոնին
2.3