Զելենսկին կասեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցն Ուկրաինա
Վլադիմիր Զելենսկին մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Կիև՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին նրա մասնակցության պատճառով, AFP-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աղբյուրը։
Հինգշաբթի օրը Կազանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ելույթում Գուտերեշը կոչ է արել «արդար խաղաղություն» հաստատել Ուկրաինայում՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն նրա մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին զայրույթ է առաջացրել Կիևում:
«Կազանից հետո Գուտերեշը ցանկանում էր գալ Ուկրաինա, սակայն նախագահը չհաստատեց նրա այցը։ Ուստի Գուտերեշն այստեղ չի լինի, մասնավորապես Կազանում ողջախոհության և միջազգային իրավունքի նվաստացման պատճառով»,- AFP-ին ասել է աղբյուրը:
Կազանում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Գուտերեշը կրկնել է, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է», ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ավելի վաղ, Ուկրաինայի ԱԳՆ-ն քննադատել էր Գուտերեշի՝ Թաթարստանի մայրաքաղաք այցելելու որոշումը և նշել, որ նա չի մասնակցել Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովին։
«Սա սխալ ընտրություն է, որը չի նպաստում խաղաղությանը, այլ միայն վնասում է ՄԱԿ-ի հեղինակությանը», - ասվում է գերատեսչությունում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի առաջարկն` Ադրբեջանին
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Այս մասին Կազանում...
Փաշինյանը ՔՊ-ականերին պատմել է, թե ինչ է խոսել Ալիևի հետ. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նա...
«Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատևել». Սասուն Միքայելյան
Մենք պարտավոր ենք բացահայտել «Հոկտեմբերի 27-»-ի գործը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողն...
Ինչու Հայաստանը Մոսկվայում չմիացավ 2 հայտարարություններին. Միրզոյանը պարզաբանում է
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդու...