Ուկրաինան այս կարգավիճակով չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկայումս անհնար է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին , քանի որ երկիրը պատերազմի մեջ է։ Այս մասին նա ասել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարևոր է հասկանալ, որ պատերազմում գտնվող երկիրը, իհարկե, չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Սա գիտեն բոլորը, և այս հարցում տարաձայնություններ չկան»,- ասել է Շոլցը։
Ուկրաինային ՆԱՏՕ-ի պաշտոնական հրավերը Վլադիմիր Զելենսկու «հաղթական ծրագրի» առաջին կետն է։ Նախագահը նշել է, որ Ուկրաինայի մուտքը դաշինք կարող է հետաձգվել մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Politico-ն, վկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ դաշինքի յոթ երկրներ դեմ են Ուկրաինային ՆԱՏՕ անհապաղ անդամակցությանը։ Հրավերի հիմնական հակառակորդներն են ԱՄՆ-ը և Գերմանիան։ Բացի այդ, Հունգարիան, Սլովակիան, Բելգիան, Սլովենիան և Իսպանիան չեն ցանկանում հրավիրել Ուկրաինային։
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...