Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։
Պարբերականի խոսքով՝ կառավարության նիստը տեղի կունենա տեղական ժամանակով 19:30-ին Թել Ավիվում։
Իսրայելական ԶԼՄ-ները գրում են՝ ակնկալվում է, որ կանաչ լույս կտրվի Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Իրանի տարածքում ավիահարվածներ հասցնելուն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը լայնածավալ հրթիռային հարված է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության, լիբանանյան շիական Հեզբոլլահի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (էլիտար ստորաբաժանումներ) գլխավոր անձանց սպանություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...