ՄԱԿ-ը գլուխ չի հանում իր առջև դրված խնդրից. Իրանի ԱԳՆ հայտարարությունը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ը գլուխ չի հանում իր առջև դրված խնդրից և Գազայում Իսրայելի պատերազմի դեմ անարդյունավետ հարթակ է դառնում: Այս մասին գրել է Mehr գործակալությունը։
X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Բաղային նշել է, որ հոկտեմբերի 24-ը Միավորված ազգերի կազմակերպության օրն է և հռետորական հարց է ուղղել՝ «որտե՞ղ է այսօր ՄԱԿ-ը»:
«Ստեղծված 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ հաջորդ սերունդներին պատերազմից և վայրագություններից փրկելու և օրենքի գերակայությունն ու արդարությունը խթանելու նպատակով, Միավորված ազգերի կազմակերպությունը դարձել է ցավալիորեն անարդյունավետ հարթակ, որն ի վիճակի չէ որևէ արդյունավետ կոլեկտիվ գործողություն ձեռնարկել Գազայում Իսրայելի մոլագար ցեղասպանությունը, և նրա ագրեսիվ պատերազմը Լիբանանում և դրանից դուրս կասեցնելու համար: ՄԱԿ-ը, դժբախտաբար, գլուխ չի հանում իր առջև դրված խնդրից, քանի որ օկուպացիոն ռեժիմին ԱՄՆ անվերապահ աջակցությունն այնքան է քաջալերել ռեժիմին, որ նա ընդլայնել է իր ագրեսիան և վայրագություններն ամբողջ տարածաշրջանում, սպանել ՄԱԿ-ի 230 աշխատակիցների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայտարարել անցանկալի անձ, պատառոտել ՄԱԿ-ի կանոնադրությունը և անտեսել՝ Գազայում սարսափելի ցեղասպանությունը դադարեցնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...