Երևանում և մարզերում ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի Թաղ. 60-191, Առնո Բաբաջանյանի 50-167, Զ. Անդրանիկի, Բ-2 Թաղ. 1-29 շենքերի ջրամատակարարումը:


Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում 


Ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Ավան-Առինջ 2 Թաղ. ջրամատակարարումը:


Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կապան քաղաքում


Ժամը 09:45-16:00-ն կդադարեցվի ք.Կապան Դավիթ Բեկ փողոցի ջրամատակարարումը:


Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում


Ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Մայիսյան գյուղի ջրամատակարարումը:


Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում


Ժամը 09.00-ից մինչև ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:


Վթարային ջրանջատում Լոռու մարզի Ալավերդի քաղաքում


Հոկտեմբերի 21-ին ժամը 16:10-ից մինչև հոկտեմբերի 22-ը 13:00-ն կդադարեցվի Ալավերդի քաղաքի Սարահարթի 1/6Ա-1/9, 1/18-1/19, 1/20, հասցեների ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Քաղաքականություն