Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 21-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Մայաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 5-7 աստիճան։