Նոր մանրամասներ՝ Փի Դիդիի աղմկահարույց գործով
Ռեփեր եւ պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) դեմ բռնաբարության մեղադրանքով եւս մի շարք հայցեր են ներկայացվելու: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով փաստաբան Թոնի Բազբիին:
Նրանք կարող են Փի Դիդիի դեմ հին հայցեր ներկայացնել մինչև 2025 թվականի մարտ:
Բազբին հայտարարել է, որ ռեփերին կներկայացվի սեռական բռնության և շահագործման հայցերի երկրորդ լրացուցիչ խմբաքանակը: Վեց հայցերից առաջինը ստացվել է մեկ շաբաթ առաջ։ Յոթ նոր դիմումներով հայցվորներ են չորս տղամարդ և երեք կին, բոլորը գործով անցնում են անանուն: Երկու նոր ենթադրյալ զոհերը, նրանց խոսքով, դեռահասներ են եղել իրենց նկատմամբ հանցագործություն կատարելու պահին՝ նրանք 17 եւ 13 տարեկան են եղել։ Վերջինը 2000 թվականին ծնված աղջիկ էր։
Որոշ տուժածներ պատմել են տեղի ունեցածի մասին գրեթե 20 տարի անց, սակայն դիմումատուների նկարագրած իրադարձությունների մեծ մասը տեղի են ունեցել Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Լաս Վեգասում 2022 թվականին։ Փաստաբանի խոսքով՝ գործի նյութերում հիշատակվում են ևս մի քանի անձինք, սակայն այս պահին նրանք որպես պատասխանող չեն ներկայանում: Նա հավելել է, որ հայցերը Մանհեթենի ԱՄՆ շրջանային դատարան կներկայացվեն հոկտեմբերի 21-ի գիշերվա ընթացքում, իսկ դրանց բովանդակությունը շուտով կհրապարակվի:
Անցյալ շաբաթ փաստաբանը հայտնել էր, որ Փի Դիդիի և նրա հանցակիցների հանցագործությունների տուժածների և վկաների թեժ գծին 12 հազար զանգ է ստացվել առաջին 24 ժամվա ընթացքում:
2024 թվականի սեպտեմբերի 17-ին Փի Դիդին ձերբակալվեց սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի, քրեական դավադրության և մարմնավաճառության խթանման մեղադրանքներով։ Հիմնական մեղադրանքը վերաբերում է «Սպիտակ երեկույթների» կազմակերպմանը։ Ռեփերը իրավապահ մարմինների հսկողության տակ է եղել այն բանից հետո, երբ 2023 թվականին նրա նախկին ընկերուհին նրան մեղադրել է մարդկանց թրաֆիքինգի և տարիներ տևող բռնության մեջ։
Ձերբակալությունից հետո հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ռեփերի տանը հայտնաբերել է սեքս-խաղալիքների հավաքածուներ, մանկական յուղերի հազարավոր շշեր, ինչպես նաև չգրանցված հրազեն:
Ձերբակալությունից ի վեր Շոն Քոմբսը (Փի Դիդդի) գտնվում է Բրուքլինի Մետրոպոլիտեն Դետենցիայի կենտրոնի բանտում: Նրան սպառնում է առնվազն 15 տարվա ազատազրկում և ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, եթե նրան մեղավոր ճանաչեն երեք կետով: