Իսրայելը ահաբեկչական է հայտարարել «Հեզբոլլահը» ֆինանսավորող վարկային կազմակերպությանը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ է շնորհել լիբանանյան ֆինանսական և վարկային «Ալ-Քարդ Ալ Հասան» կազմակերպությանը, որը հովանավորում է Լիբանանում շիայական «Հեզբոլլահ» շարժման գործունեությունը և օգնություն է տրամադրում նրա աջակիցներին։ Այս մասին հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարը հրաման է ստորագրել՝ «Ալ-Քարդ Ալ-Հասանն» Իսրայելի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու մասին։
«Այս ճանաչումը իսրայելական պաշտպանական կառույցների կողմից «Հեզբոլլահի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների տնտեսական ռեսուրսների դեմ իրականացվող լայնածավալ արշավի մի մասն է», - ասվում է հայտարարության մեջ։
ՊՆ–ից հայտնել են, որ այս ասոցիացիան ցուցակագրելու որոշումը հիմնված է հետախուզության, բանակի գլխավոր շտաբի և ընդհանուր անվտանգության ծառայությունների առաջարկությունների վրա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կփոխարինի դոլարի՞ն. ինչ տեսք ունի ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթը
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել դաշինքի անդամ երկրների համար միասնական արժույթի խորհրդա...
ԱՄՆ-ն 20 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվներից
ԱՄՆ կառավարությունը 20 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային՝ որպես «Մեծ յոթնյակի» վարկի մի մաս, որը տրամադրվել է Կիևի ռեժ...
5 զոհ, 22 վիրավոր` Անկարայում ահաբեկչության հետևանքով. Թուրքիայի ՆԳՆ
Առնվազն հինգ մարդ է զոհվել և 22-ը վիրավորվել Անկարայի մերձակայքում գտնվող Turkish Aerospace ընկերության (TUSAŞ) կենտրոնա...
Պուտինը`Ուկրաինայի տարածքով գազամատակարարման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումից։ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Ռուսաս...