Իրանը սկսել է պատնեշներ կառուցել սահմանի երկայնքով

Իրանի իշխանությունները ձեռնամուխ են եղել արևելյան սահմաններին արգելապատնեշների կառուցմանը՝ անվտանգության ոլորտում ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:


«Հաշվի առնելով զինվորականների եւ անվտանգության ծառայությունների գնահատականները՝ ամենախնդրահարույց շրջանները Պակիստանի եւ Աֆղանստանի հետ սահմաններն են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի շրջանառության 80 տոկոսը», - հայտարարել Է բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին:


Նա պարզաբանել է, որ նախագծի նպատակն է նաև կանխել վառելիքի և ապրանքների մաքսանենգությունը, հակազդել անօրինական միգրացիային: Նրա խոսքով՝ պատերի կառուցումն արդեն սկսվել է Սիստան և Բելուջիստան և Խորասան Ռեզավի նահանգներում։ Հաջորդ փուլը կլինի արևմտյան սահմանների ամրապնդումը՝ Իլամ, Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան Նահանգներում։


Գեներալը հավելել է, որ նախագծի ֆինանսավորումը երաշխավորված է, և խնդիրն այն է, որ անհրաժեշտ սարքավորումները հասցվեն շինհրապարակներ:


Քաղաքականություն