Գիշերն ասուպային հոսքը կհասնի իր ակտիվության գագաթնակետին
Օրիոնիդների ասուպային հոսքը, որն ինտենսիվության գագաթնակետին կհասնի հոկտեմբերի 21-ի գիշերը, կարող է ժամում մինչև 15 լուսարձակում «ապահովել» երկնակամարում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկովյան պլանետարիումի մամուլի ծառայությունից։
Օրիոնիդները միջին ուժի ամենամյա աշնանային հոսքեր են։ Այս աստղաթափին բնորոշ են բավականին արագընթաց սպիտակ ասուպները, որոնք հետքեր են թողնում։ Երբեմն նրանց մեջ հանդիպում են կարմիր, կապույտ-կանաչ, դեղին և նարնջագույն երկնաքարեր։
«Աստղագետներն ակնկալում են ժամում մինչև 15 ասուպ տեսնել ... ասուպային հոսքը հստակ տեսանելի է երկու կիսագնդերում»,- պարզաբանել են մասնագետները:
Օրիոնիդներն իրենց անունը ստացել են Օրիոն համաստեղությունից, որում գտնվում ասուպային հոսքի ռադիանտը՝ այն կետը, որտեղից դուրս են թռչում ասուպները: Միջին լայնություններում Օրիոնիդները դիտելու ամենահարմար ժամանակը կեսգիշերից մինչև լուսաբաց է, երբ Օրիոն համաստեղությունը հորիզոնից բավականին բարձր է լինելում։
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս, թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և թողնում «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: