Ձևավորվել է նոր փոթորիկ․ ինչ է հայտնի

Ատլանտյան օվկիանոսի ջրատարածքում նոր փոթորիկ է ձևավորվել, նրան տվել են «Օսկար» անվանումը։ Այս մասն հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC):


Կենտրոնի տվյալներով՝ այժմ փոթորիկը գտնվում է Բահամյան կղզիներից մոտ 265 կմ դեպի արեւելք եւ Կուբայի Կամագուեյ քաղաքից մոտ 470 մղոն դեպի արեւելք: Փոթորկի Էպիկենտրոնում քամու առավելագույն արագությունը 129 կմ/ժ է:


NHC-ն նշում է, որ փոթորիկը կհասնի Թըրքս եւ Կայկոս կղզիներին (բրիտանական անդրծովյան տարածք են) եւ այնտեղ «վտանգավոր փոթորկի ալիք» կառաջացնի: Բացի այդ, փոթորկի հետ կապված եղանակային փոփոխություններ են սպասվում Բահամյան կղզիների հարավ-արևելքում և Կուբայի արևելքում, որտեղ հնարավոր են ջրհեղեղներ:


Կուբայի կառավարությունը նախազգուշացրել է փոթորկի մասին:


Սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնել Էր «Հելեն» փոթորիկը, այն դարձել է վերջին 50 տարվա ընթացքում երկրում երկրորդ ամենակործանարար փոթորիկը: Փոթորիկը հինգ հնարավոր կատեգորիաներից չորրորդին է համատասխանել՝ քամու արագությունը հասել է 70 մ/վ-ի։ Վերջին տվյալներով՝ «Հելեն»-ի հետևանքով զոհերի թիվը կազմել է 270 մարդ։ Փոթորկի հասցրած վնասը գնահատվում է 145-160 մլրդ դոլար։


«Հելենից» մոտ երկու շաբաթ անց Միացյալ Նահանգներին պատուհասեց «Միլթոն» փոթորիկը, որը հասնում էր հինգերորդ կատեգորիային։  Սակայն ավելի ուշ «Միլթոնը» թուլացավ մինչեւ առաջին կարգ։ Տարերքի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վնասը կազմել է մինչև 34 մլրդ դոլար:

Քաղաքականություն