ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուի նստավայրը հարձակման է ենթարկվել. «Հզբոլլահը» ԱԹՍ է արձակել
«Հեզբոլլահ»- ի անօդաչու թռչող սարքերից մեկը արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեսարիա քաղաքում գտնվող նստավայրի ուղղությամբ: Վարչապետն այդ պահին այնտեղ չի եղել:
«ՌԻԱ Նովոստի»- ի տվյալներով՝ Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
«ԱԹՍ-ն արձակվել է Կեյսարիայում վարչապետի նստավայրի ուղղությամբ։ Վարչապետը և նրա կինը այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան», – ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր Լիբանանից արձակված երեք ԱԹՍ-ների մասին, որոնցից երկուսը ոչնչացվել են, իսկ մեկը դիպել է Կեսարիա քաղաքի մոտակայքում գտնվող շենքին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին: Նրա նախորդը սպանվել էր հուլիսին Իրանում։
2024 թվականի հոկտեմբերի 19-ին Իսրայելը հրապարակեց Սինվարի մահվան պատճառը։ Թել Ավիվում Իսրայելի դատական բժշկության կենտրոնի գլխավոր պաթոլոգի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը զոհվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: