ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաղդադում ՀԱՄԱՍ-ի մասին ռեպորտաժից հետո ջախջախել են հեռուստաալիքի գրասենյակը

Իրաքի մայրաքաղաքում ջախջախել են MBC հեռուստաալիքի գրասենյակը ռեպորտաժի պատճառով, որում ՀԱՄԱՍ-ի եւ Հեզբոլլահի սպանված առաջնորդներին «ահաբեկիչներ» են անվանել։


Middle East Broadcasting Center-ը Սաուդյան Արաբիայում մեդիակոնգլոմերատ է, Մերձավոր Արևելքում խոշորագույններից մեկը։ Այսօր այդ հեռարձակող ընկերությունների ցանցի MBC հեռուստաալիքը ռեպորտաժ է հրապարակել ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարի ոչնչացման մասին, որում նրան «ահաբեկիչ» են անվանել, ինչպես նաեւ թվարկել են շարժման ներկայացուցիչների հանցագործությունները: Դրանից հետո շիական և պաղեստինյան կազմակերպությունները լրագրողներին մեղադրել են դավաճանության, սիոնիզմին և ԱՄՆ-ին ծառայելու մեջ:


«Թշնամու գաղափարների քարոզչությունը, սիոնիստ-ամերիկյան գերիշխանությանը կախվածությունն ու ենթարկվելը դրա կողմնակիցներին ոչ այլ ինչ կբերի, քան ամոթ, խայտառակություն և կորուստ այս աշխարհում և հանդերձյալ կյանքում, քանի որ նրանք հետապնդում են միրաժը», - ասվում է Պաղեստինի Իսլամական Ջիհադի հայտարարույան մեջ:


Նրանք նաև կոչ են արել բոյկոտել ալիքն իսլամական աշխարհում։ Դրանից հետո Բաղդադում ընկերության գրասենյակի մոտ ամբոխ է հավաքվել։ Տեղական իշխանությունները ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ են ուղարկել, սակայն նրանց չի հաջողվել զսպել մարդկանց։ Արդյունքում մի խումբ ակտիվիստներ ներխուժել են գրասենյակ, ավերել այն և փորձել հրկիզել։

Քաղաքականություն