ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուններ՝ Բեյրությում․ իսրայելական բանակի կոչը
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարձակվել են Բեյրութի հարավային ծայրամասերի և արվարձանների վրա, որտեղ գտնվում են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության օբյեկտները և բնակվում են դրա կողմնակիցները: ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդում է, որ առնվազն երեք հզոր պայթյուն է տեղի ունեցել Հարեթ-Հորեյք թաղամասում։
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին անգամ հարվածներ են հասցրել Բեյրութի հարավին հոկտեմբերի 3-ին, այն ժամանակ օդային հարձակում էր իրականացվել Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի պարագծի երկայնքով գտնվող շրջանների վրա, որը ռմբակոծության ժամանակ ժամանակավորապես դադարեցրել էր իր աշխատանքը:
Ավելի վաղ իսրայելական բանակի հրամանատարությունը շտապ նախազգուշացում էր ուղարկել Հարավային թաղամասերի բնակիչներին՝ պահանջելով լքել մի քանի շենքեր, որոնց վրա մոտ ժամանակներս ավիահարվածներ կհասցվեն: Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի սկզբից բնակիչների 90 տոկոսը հարավային արվարձաններից տեղափոխվել է քաղաքի կենտրոնական մաս եւ Լիբանանի հյուսիս:
«Իսրայելցի զինվորականները չորեքշաբթի օրը հրաման են տվել բնակիչներին լքել Հարավային Բեյրութի մի մասը, ինչը նախազգուշացում է, որը սովորաբար նախորդում է Լիբանանի մայրաքաղաքի նշված շրջանին հարվածներ հասցնելուն», - ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ տարհանման հրամանի գործողության շրջանում կան օբյեկտներ, որոնք կապված են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ, որոնց վրա ՑԱԽԱԼ-ը մոտ ապագայում հարվածներ կհասցնի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի 60 ավիահարված, այդ թվում՝ դպրոցի և մզկիթի վրա․ կան զոհեր և վիրավորներ
Գազայի հատվածի կենտրոնական մասում դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեյրութն՝ իսրայելական օդային հարվածներից հետո
Բեյրութի հարավային արվարձանը՝ իսրայելական օդային հարվածներից հետո։Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի հարավայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 ԱԹՍ-ով հարձակում՝ ՌԴ նավթաբազաներից մեկի վրա
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հայտնել է Ռովենկի քաղաքի նավթային բազայի վրա տասը անօդաչու թռչող սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Օդեսային․ զոհեր կան
Չորս մարդ Է զոհվել Օդեսային ռուսական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլ...