ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 ԱԹՍ-ով հարձակում՝ ՌԴ նավթաբազաներից մեկի վրա
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հայտնել է Ռովենկի քաղաքի նավթային բազայի վրա տասը անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին: Բազայում վառելիքի մեկ ջրամբարում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարվել է։
Կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՕՊ ուժերը խոցել են նավթաբազային ուղղված 10 անօդաչու թռչող սարքերից 8-ը, մյուս երկուսը «հասել են իրենց նպատակին»:
Նավթաբազան հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 12-ի գիշերը։ Տարածաշրջանային ԱԻՆ -ը հրապարակել է Հարձակման վայրում բռնկված հրդեհի կադրերը։ Դրանցում երեւում է, որ վառվել է վառելիքի առնվազն մեկ բաք։ Առավոտյան հրդեհը մարվել է։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 28 հրշեջ և 5 միավոր տեխնիկա:
ԼԺՀ-ի Էներգետիկայի նախարարությունում հայտնել են, որ նավթաբազայում բռնկված հրդեհը չի ազդել Հանրապետությունում վառելիքային ապահովման հետ կապված իրավիճակի վրա, մատակարարումներն իրականացվում են առանց ընդհատումների, Ռովենկիի բոլոր բենզալցակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։ ԼԺՀ-ի տարածքում վառելիքի պաշարը համապատասխանում է պլանայինին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեյրութն՝ իսրայելական օդային հարվածներից հետո
Բեյրութի հարավային արվարձանը՝ իսրայելական օդային հարվածներից հետո։Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի հարավայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի 60 ավիահարված, այդ թվում՝ դպրոցի և մզկիթի վրա․ կան զոհեր և վիրավորներ
Գազայի հատվածի կենտրոնական մասում դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Օդեսային․ զոհեր կան
Չորս մարդ Է զոհվել Օդեսային ռուսական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուններ՝ Բեյրությում․ իսրայելական բանակի կոչը
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարձակվել են Բեյրութի հարավային ծայրամասերի և արվարձանների վրա, որտեղ գտն...