ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Օդեսային․ զոհեր կան
Չորս մարդ Է զոհվել Օդեսային ռուսական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը:
Պաշտոնյայի տվյալներով՝ ՌԴ զորքերը հոկտեմբերի 10-ի երեկոյան բալիստիկ հրթիռներով հարվածել են Օդեսայի շրջանի երկհարկանի շենքին։
Զոհվածների թվում են երկու կին, 22-ամյա տղամարդ և 16-ամյա աղջիկ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները փլատակներից 4 մարդու են փրկել:
Տասը մարդ վիրավորվել է և վնասվածքներ ստացել։ Նրանցից չորսը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Եվս տասը մարդ տեղում հոգեբանական օգնություն է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի 60 ավիահարված, այդ թվում՝ դպրոցի և մզկիթի վրա․ կան զոհեր և վիրավորներ
Գազայի հատվածի կենտրոնական մասում դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեյրութն՝ իսրայելական օդային հարվածներից հետո
Բեյրութի հարավային արվարձանը՝ իսրայելական օդային հարվածներից հետո։Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի հարավայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 ԱԹՍ-ով հարձակում՝ ՌԴ նավթաբազաներից մեկի վրա
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հայտնել է Ռովենկի քաղաքի նավթային բազայի վրա տասը անօդաչու թռչող սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուններ՝ Բեյրությում․ իսրայելական բանակի կոչը
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարձակվել են Բեյրութի հարավային ծայրամասերի և արվարձանների վրա, որտեղ գտն...