ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրանցման նոր համակարգեր՝ ԴԱՀԿ-ում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում ներդրվել են գրանցման նոր համակարգեր։


Պարտապան և պահանջատեր Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են իրենց բջջային հեռախոսներից և համակարգիչներից գրանցվել, մուտք գործել «Անձնական գրասենյակի» իրենց օգտահաշիվ դեմքի նույնականացման Face ID համակարգով կամ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով առաջարկվող տարբերակներից մեկով։


Առաջին անգամ դեմքի նույնականացման Face ID համակարգով գրանցվելիս հարկավոր է լուսանկարվել, պարտադիր լրացնել Հանրային ծառայությունների համարանիշը և տրամադրել գործող էլփոստի հասցե՝ հետագայում ծանուցումներ ստանալու նպատակով, ցանկության դեպքում նաև՝ հեռախոսահամար։


Տվյալները ձեր կողմից հաստատվելուց հետո կհամարվեք գրանցված և հետագայում մուտք գործելիս բավական է միայն մուտքագրել ՀԾՀ-ն և լուսանկարվել։


«Ես եմ» հարթակի միջոցով նույնականացման քարտով գրանցվելիս նախ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ էլեկտրոնային կառավարման գրասենյակի միջոցով ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ձեռք բերել այն ընթերցող սարք։


Բջջային հեռախոսահամարի միջոցով նույնականացվելու համար էլ կարող եք դիմել ձեր բջջային օպերատորին՝ թվային ստորագրություն ձեռք բերելու և համապատասխան կարգավորումներն ակտիվացնելու համար։


Կարևոր է իմանալ, որ «Անձնական գրասենյակում» ստեղծելով օգտահաշիվ՝ պարտապան և պահանջատեր ֆիզիկական անձինք, անկախ օրվա ժամից և գտնվելու վայրից, կարող են

- տեղեկանալ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին,

- ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, գույքի, տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքներին,

- նույն հարթակից կատարել առցանց վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով ինչպես իրենց, այնպես էլ այլ անձանց պարտավորությունների համար,

- ստանալ ծանուցումներ գրանցվելիս իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստով։


Գրանցման մանրամասները տեսանյությում։