«Ծանր և նյարդային»․ Պետրակովը՝ երեկվա հանդիպման մասին
Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Որևէ ֆուտբոլիստին առանձին չեմ նշի։ Սա ֆուտբոլ է, որը բաղկացած է ոչ թե որևէ մեկ ֆուտբոլիստի սխալից, այլ սխալների շարքից։ Պաշտպանը, որը սխալվեց, իր ակումբում խաղային պրակտիկա չունի, նույնն էլ կարող եմ ասել Ռանոսի մասին։ Բարդ հանդիպում էր, մարտական ոչ ոքի ստացվեց։ Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրման համար։ Փորձելու ենք շարժվել առաջ և պատրաստվել Հս․ Մակեդոնիայի հետ խաղին»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։
Նմանատիպ հոդվածներ
Կրքոտ և ագրեսիվ․ Պետրակովի ակնկալիքը՝ վաղվա մրցավեճում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտք ունի հայ երկրպագուին և վաղվա խաղում ամեն ինչ անելու է ռևանշի հասնելու համար։...
Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. նա ոսկե մեդալակիր է
Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզր...
Սպերցյանը մեկնաբանել է «Զենիթ» տեղափոխվելու մասին լուրերը
«Կրասնոդար»-ի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Զենիթ» հնարավոր տեղափոխ...
Վեճը շատ լուրջ է․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է Ուկրաինայի երկրպագուներին որպես ֆուտբոլիստ, ապա նաև ո...