Սպերցյանը մեկնաբանել է «Զենիթ» տեղափոխվելու մասին լուրերը
«Կրասնոդար»-ի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին։ Ըստ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ ավելի լավ է տեղափոխվել եվրոպական ինչ-որ ակումբ, քան համալրել Սերգեյ Սեմակի գլխավորած թիմի կազմը։ Այս մասին գրում է armsport.am-ը:
«Ամեն մեկն էլ ունի իր դիրքորոշումը։ Կան մարդիկ, որոնք չեն ցանկանում տեղափոխվել «Զենիթ»։ Օրինակ, ես նույնպես չեմ ցանկանում։ Ինձ «Կրասնոդար»-ում ամեն ինչ դուր է գալիս։ Եթե խոսենք Եվրոպայի մասին, ապա դա այլ խոսակցություն է։ Ռուսաստանում ինձ համար առաջնայինն ու կարևորը «Կրասնոդար»-ն է։ Ես չեմ ցանկանում տեղափոխվել «Զենիթ», Նիկիտա Կրիվցովը ճիշտ ասաց՝ ինչո՞ւ գնալ «Զենիթ», եթե հնարավոր է տեղափոխվել եվրոպական ինչ-որ ակումբ»,- նշել է Սպերցյանը։
Ավելի վաղ Սպերցյանը նշել էր, որ ցանկանում է ընթացիկ մրցաշրջանն անցկացնել «Կրասնոդար»-ում և օգնել թիմին դառնալ ՌՊԼ-ի հաղթող։
Նմանատիպ հոդվածներ
Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. նա ոսկե մեդալակիր է
Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզր...
Վեճը շատ լուրջ է․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է Ուկրաինայի երկրպագուներին որպես ֆուտբոլիստ, ապա նաև ո...
Կրքոտ և ագրեսիվ․ Պետրակովի ակնկալիքը՝ վաղվա մրցավեճում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտք ունի հայ երկրպագուին և վաղվա խաղում ամեն ինչ անելու է ռևանշի հասնելու համար։...
«Ծանր և նյարդային»․ Պետրակովը՝ երեկվա հանդիպման մասին
Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակ...