Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. նա ոսկե մեդալակիր է
Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Այսօր ԵԱ–ի մրցումային վերջին օրն է։
«Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Նա ստացել է մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն էլ արծաթ է նվաճել` համառ մենամարտում առաջին հորիզոնականը զիջելով Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին։
Տղաների 13 քաշային կարգերից 4-ում Հայաստանն ունի եզրափակիչի մասնակից։
Դեռ պետք է մրցեն 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկ 21-ամյա Էլիդա Քոչարյանն էլ հոկտեմբերի 19-ին 60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկում էր ուկրաինուհի Տատյանա Դովգալի հետ։ Համառ ու դժվարին մենամարտի երրորդ ռաունդում նա գերազանցեց մրցակցին ու հաղթանակ տարավ։
Նմանատիպ հոդվածներ
Սպերցյանը մեկնաբանել է «Զենիթ» տեղափոխվելու մասին լուրերը
«Կրասնոդար»-ի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Զենիթ» հնարավոր տեղափոխ...
Վեճը շատ լուրջ է․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է Ուկրաինայի երկրպագուներին որպես ֆուտբոլիստ, ապա նաև ո...
Կրքոտ և ագրեսիվ․ Պետրակովի ակնկալիքը՝ վաղվա մրցավեճում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտք ունի հայ երկրպագուին և վաղվա խաղում ամեն ինչ անելու է ռևանշի հասնելու համար։...
Կարելի է բանակցել․ Եղիշե Մելիքյան
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին հարց...