Կրքոտ և ագրեսիվ․ Պետրակովի ակնկալիքը՝ վաղվա մրցավեճում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտք ունի հայ երկրպագուին և վաղվա խաղում ամեն ինչ անելու է ռևանշի հասնելու համար։ Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Սեպտեմբերի 11–ին Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում (C լիգա, չորրորդ խումբ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 2:0 հաշվով պատվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
«Ես ուզում եմ, որ տղաները խաղադաշտում լինեն ագրեսիվ, ինչ– որ տեղ ավելի կրքոտ ու «չար»։ Ես նույնիսկ խոսել եմ տղաների հետ դրա մասին։ Նրանք պարզապես նման չէին իրենք իրենց», - ասել է մարզիչը։
Նա նշեց, որ մրցակցի հարկի տակ պարտությունը Հայաստանի հավաքականի վատ խաղի արդյունքն էր, բայց հոկտեմբերի 13–ի պատասխան խաղում ինքը հաջողության հասնելու հույս ունի։
Անդրադառնալով Ֆարերյան կղզիների թիմի հետ խաղին` Պետրակովն ասաց, որ միայն նվիրվածությունը բավարար չէր հաղթանակի հասնելու համար։
«Շատ դեպքերում չէր բավարարում անհատական վարպետությունը։ Այդ պատճառով էլ մենք ունենում ենք գոլային մի քանի պահ և չենք օգտագործում, իսկ բարձրակարգ թիմերը նման պահերը օգտագործում և պատժում են մրցակցին», - ասաց մարզիչը։
Նմանատիպ հոդվածներ
«Ծանր և նյարդային»․ Պետրակովը՝ երեկվա հանդիպման մասին
Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակ...
Սպերցյանը մեկնաբանել է «Զենիթ» տեղափոխվելու մասին լուրերը
«Կրասնոդար»-ի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Զենիթ» հնարավոր տեղափոխ...
Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. նա ոսկե մեդալակիր է
Հայազգի բռնցքամարտիկ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզր...
Վեճը շատ լուրջ է․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է Ուկրաինայի երկրպագուներին որպես ֆուտբոլիստ, ապա նաև ո...