Հայաստանի հավաքականը չի անցկացնի նախախաղային մարզում Հս. Մակեդոնիայի դեմ հանդիպումից առաջ
Հաշվի առնելով Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումից (2:2) հետո երկար թռիչքը դեպի Երևան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է չեղարկել Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Փոխարենը հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի վերականգնողական մարզում, որը փակ կլինի մեդիայի ներկայացուցիչների համար։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կուենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Ազգերի լիգայի չորրորդ տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին եւ կմեկնարկի 20:00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Որքան է վաստակել Ռոնալդուն վերջին 1 տարում. Forbes
Ռոնալդուն կրկին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նա մեկ տարում վաստակել է 285 մլն դոլար։ Այս մասին գր...
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե...
Հայաստանի հավաքականները ոչ-ոքի են խաղացել. Շախմատի համաշխարհային օլիմպիադա
Բուդապեշտում ընթացող Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականն...
Արգանդի բացակայություն, ամորձիներ. հրապարակվել է Իման Խելիֆի բժշկական եզրակացությունը
Le Correspondant-ը բժշկական եզրակացություն է ներկայացրել 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Իման Խելիֆի մոտ ա...