Օդաչուն մահացել է Ստամբուլ չվերթի ընթացքում
«Թուրքական ավիաուղիների» օդաչուն մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում։ Այս մասին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչ Յահյա Ուստյունը:
«Իլչեխին Փեհլիվանը՝ մեր Airbus 350 տիպի TC-LGR ինքնաթիռի օդաչուն, որն իրականացնում էր թիվ TK204 չվերթը Սիեթլ-Ստամբուլ երթուղով, թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Երբ առաջին բժշկական միջամտությունն արդյունք չտվեց, ինքնաթիռի անձնակազմը որոշում կայացրեց արտակարգ վայրէջք կատարել, բայց մեր կապիտանը մահացավ վայրէջքից առաջ», - գրել է Ուստյունը X սոցիալական ցանցում:
Հաղորդվում է, որ Փեհլիվանը 59 տարեկան էր։
«Նա պարբերաբար բուժզննում է անցել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից լիազորված ավիացիոն բժշկական կենտրոնում և չի հայտնաբերվել որևէ առողջական խնդիր, որը կխոչընդոտի նրան կատարել իր պարտականությունները: Մեր ինքնաթիռը որոշել է վայրէջք կատարել Նյու Յորքում»,-հայտնել Է ներկայացուցիչը։