Անձրև, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաններում, 11-13-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։


Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 9-ի գիշերը, 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում հոկտեմբերի 9–ի ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։