Ուժեղ մագնիսական փոթորիկ՝ Երկրի վրա․ ինչ է սպասվում օրվա 2-րդ կեսին
Այսօր երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել: Այս մասին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը: Այս մասին նա գրել Է Telegram-ի իր ալիքում։
Վաղ առավոտյան, Երևանի ժամանակով 6:42 րոպեից հետո, գեոմագնիսական դաշտի խանգարումները հասել են G3 դասի ուժեղ մագնիսական փոթորկի մակարդակին:
Նա նշել է, որ թույլ մագնիսական փոթորիկը, որը սկսվել է լույս երկուշաբթի գիշերը և ավարտվել առավոտյան ժամերին, օրվա երկրորդ կեսին կրկին վերսկսվել է, իսկ Ժամանակ առ ժամանակ երկրի մագնիսոլորտը տատանվել է մինչև G2 դասի միջին մագնիսական փոթորկի մակարդակը: Թույլ և միջին մագնիսական փոթորիկների միջև տատանումներ ողել են նաև անցած գիշեր։
«Մենք կհիմնվենք գիտական կանխատեսումների վրա, եւ կենթադրենք, որ ուժեղ մագնիսական փոթորիկը կարճատեւ կլինի եւ առաջիկա ժամերին կսկսի թուլանալ, իսկ հետո կդադարի, եւ օրվա երկրորդ կեսին գեոմագնիսական դաշտը կանցնի անկայուն վիճակի», - հավելել է օդերեւութաբանը:
Լեուսը պարզաբանել է, որ Արեգակի վրա տեղի է ունեցել նաեւ առավելագույն հնարավոր դասի X–ի եւս մեկ բռնկում. դրա ինտենսիվությունը գնահատվել է X2.1:
Այս բռնկման հզորության գագաթնակետը տեղի է ունեցել երկուշաբթի Երևանի ժամանակով 23 ժամ 13 րոպեին։ Դատելով ֆլեշ միջուկի դիրքից՝ սա արդեն երրորդ X դասի բռնկումն է՝ բոլորը նույն #3842 տարածքից: