Որքան կտևեն ուժեղ մագնիսական փոթորիկները Երկրի վրա

Երկրի վրա առնվազն երեք օր կտևեն մագնիսական փոթորիկները, որոնք երբեմն ուժեղ են, դրանք կավարտվեն միայն երկուշաբթի օրվա սկզբին: Այս մասին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը Telegram-ի իր ալիքում:


Օդերեւութաբանը գրել է, որ մագնիսական փոթորիկները երբեմն կհասնեն G3 -ուժեղ մագնիսական փոթորիկների մակարդակին։


Օդերեւութաբանը նշել է, որ երկրի մագնիսոլորտը հանգիստ վիճակում է գտնվել հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը:


Մագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի խանգարումներ են, դրանք առաջանում են Արևի ակտիվ շրջաններից արևային պլազմայի հոսքերիի հետևանքով: G ինդեքսը մագնիսական փոթորիկների ուժը գնահատում է հինգ մակարդակով, որտեղ G1-ը ամենաթույլն է, իսկ G5-ը՝ ամենահզորը։


G3 մակարդակի փոթորկի ժամանակ կարող են նկատվել էներգահամակարգերի աշխատանքի խնդիրներ, ապահովիչների կեղծ միացումների, արբանյակային նավիգացիայի և ռադիոկապի խափանումներ։ Բացի այդ, ուժեղ մագնիսական փոթորկի պատճառով երկնքում կարող է հայտնվել բևեռային փայլ հայտնվել։