Ոստիկանությունը հայտաարություն է տարածել
ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործում է տուգանքը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Հիշեցում. տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում
Ինչպես հայտնի է, ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործում է տուգանքը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչը։
Լինում են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ արձանագրված իրավախախտման գործով կայացված տուգանքի որոշումը վերադասության կարգով բողոքարկելով՝ չբեկանման դեպքում այն վճարում են 30 տոկոս նվազ:
Իսկ որոշ դեպքերում նվազեցված վճարելով տուգանքը՝բողոքարկում են որոշումը, որի չբեկանման դեպքում վճարման պարտավորությունը համարվում է չկատարված։
Հիշեցնենք, որ տուգանքի որոշման ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը նվազում է 30 տոկոսով՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի։
Հարգելի՛ քաղաքացիներ, 30 տոկոս բոնուսային բաղադրիչը տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում չի գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում․ Կիրանցի բնակիչ
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները երեխաներին թույլ չեն տալիս հայ–ադրբեջանական սահմանից 50 մետր հեռավորության վրա գտ...
Մանրամասներ՝ քրեական հեղինակության ԲԿ-ից փախուստի դեպքից․ MediaHub
Հայտնել էինք, որ քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կոկոն»՝ 34-ամյա Կոնստանտին Հունանյանը, փախուստի է դիմել բժշկական կ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում քաղաքացին 45 ծառ է հատել
Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Որքան է կազմում Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը
Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1մլն 590հզր դրամ է: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տ...