Ուժեղագույն մագնիսական փոթորիկ է մոտենում․ ինչի կարող է հանգեցնել

Ուժեղ մագնիսական փոթորիկ է ապասվում այսօր երեկոյան։ Վաղը՝ հոկտեմբերի 4-ի առավոտյան, այն կհասնի G3 դասի, հոկտեմբերի 5-ի երեկոյան կավարտվի։ Հավանական են բևեռափայլեր: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։


«Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 22-ից հետո, երկրի վրա կսկսվի թույլ մագնիսական փոթորիկ՝ G1 դասի։ Ուրբաթ առավոտյան՝ ժամը յոթից հետո, մագնիսական փոթորիկն ուժեղ կլինի։ Դրանից հետո, ինտենսիվության տատանումներով՝ թույլից մինչեւ ուժեղ, մագնիսական փոթորիկը կտեւի մինչեւ շաբաթ օրը ժամը 22-ը», - գրել է նա։


Հոկտեմբերի 6-ին, նշել է մասնագետը, գեոմագնիսական դաշտը թույլ խանգարումը կպահպանի։ Մոլորակի մագնիսոլորտի հանգիստ վիճակ սպասվում է հաջորդ շաբաթվա սկզբին։


Մագնիսական փոթորիկը կարող է խափանումներ առաջացնել էներգահամակարգերի աշխատանքում։ Բացի այդ, մեծ է կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերի աշխատանքի խախտումների հավանականությունը, հնարավոր են արդյունաբերական ցանցերում լարման խափանումներ։