Արարատ Միրզոյանը` Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների մասին
Հայաստանը չի կարող խրախուսել կամ ողջունել որևէ էսկալացիա։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը մտահոգվա՞ծ է Մերձավոր Արևելքում լարվածության ավելացմամբ։
«Մենք Հայաստանում առավելագույնն ենք անում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Այստեղ մենք տեսնում ենք, որ հարևան այլ երկրներ միմյանց հրթիռային հարվածներ են հասցնում, իհարկե, մենք անհանգստացած ենք, իհարկե, մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ այս կոնֆլիկտը լուծում կստանա՝ որքան հնարավոր է շուտ։
Նշենք, որ վերջին օրերին Իսրայելը պարբերաբար հրթիռակոծում է Լիբանանի տարածքը։ Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ–ին հայտնել է, որ հրթիռային գրոհը հետևանքներ է ունենալու։ ԻՀՊԿ–ն այդ դեպքում ավերիչ պատասխան է խոստացել։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. ինչ է նրանց սպասվում
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավո...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին
Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու եր...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...